Պուտինն ու Լուկաշենկոն շնորհավորել են Ալիևին
![]() 2252 Երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ., 16:50 Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 57-ամյակի կապակցությամբ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը զանգել է Ալիևին և վերջինին մաղթել առողջություն և հաջողություններ: Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ցուցաբերած ուշադրության համար: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները նշել են, որ «2018 թվականն արդյունավետ էր բարեկամական կապերի ամրապնդման համար, իսկ փոխադարձ այցերն այդ կապերն առավել բարձր մակարդակի վրա են դրել»: Նախագահները նաև համոզմունք են հայտնել, որ 2019 թվականին երկկողմ հարաբերություններում կշարունակվի դրական դինամիկան: Լուկաշենկոն շնորհավորական ուղերձում Ադրբեջանը «եղբայրական պետություն» է անվանել: Լուկաշենկոյի խոսքով՝ «բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունը վստահությունն ու փոխըմբռնումն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
