Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ալիևը կրկին խոսել է «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում Ադրբեջանի դերի» մասին

Ալիևը կրկին խոսել է «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում Ադրբեջանի դերի» մասին
1288
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 11:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում դեր են ունեցել Ադրբեջանի ռազմական հաղթանակները»:

«Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում կարևոր դեր են ունեցել նաև մեր ռազմական հաղթանակները: Մենք մեծացնում ենք մեր ուժը: Հատկապես ապրիլյան մարտերի և դրան հաջորդած գործողությունների ընթացքում իրենց բանակի մասին Հայաստանի նախկին ղեկավարության միֆը հօդս ցնդեց: Մեր զինվորականները հատուկ դեր ունեցան Հայաստանի հանցավոր ռեժիմի տապալման գործում»,- ասել է նա:

Նմանատիպ հայտարարությամբ Ալիևը հանդես էր եկել նաև սեպտեմբերին: