Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«2019-ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար բարենպաստ միջավայր կստեղծվի». Ադրբեջանում ՌԴ դեսպան

«2019-ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար բարենպաստ միջավայր կստեղծվի». Ադրբեջանում ՌԴ դեսպան
1293
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 12:35

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը «զգուշավոր լավատեսություն» է արտահայտել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ 2019 թվականին բարենպաստ միջավայր կստեղծվի խնդրի կարգավորման համար:

«Վերջերս այդ թեմայով լսեցի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գնահատականը: Բացի այդ, գիտենք, որ հունվարին նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը»,- ասել է նա:

Բոչարնիկովը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ողջունում է այդ քայլերն ու կաջակցի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Ավելի վաղ «բարենպաստ միջավայրի» մասին խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մամեդյարովն, իր հերթին, հայտարարել էր «Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման հասնելու» մասին: