«Ռուսաստանը կոշտ է տրամադրված Պուտին-Լուկաշենկո բանակցություններին». ԶԼՄ-ներ
![]() 1392 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 15:15 Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ծանր օր է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. Մոսկվա է ժամանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Հիշելով Սանկտ Պետերբուրգի նախորդ հանդիպմանը Լուկաշենկոյի սարքած սկանդալը, Կրեմլը որոշել է հանդիպումն անցկացնել փակ ռեժիմով»,- գրում է «Московский комсомолец»-ը: Взгляд-ի փոխանցմամբ՝ Մոսկվան բանակցություններին բավականին կոշտ է տրամադրված: «Լուկաշենկոն օրեր առաջ քննադատեց ռուսական նավթային ոլորտում հարկային մանևրը, որի պատճառով, ըստ նրա, Բելառուսը միլիարդավոր դոլարներ է կորցնում, ինչպես նաև կոշտ մեկնաբանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Միութենական պետության ստեղծման մասին 1999թ. պայմանագրի շրջանակում երկու երկրների ինտեգրման զարգացած ձևաչափի հասնելու պատրաստակամության մասին հայտարարությունը: Լուկաշենկոն հայտարարեց, որ կարողանում է կարդալ տողատակերով և հասկանում է բոլոր ակնարկները»,- գրում է պարբերականը: «Կարելի է պարզ ասել՝ վերցրեք նավթը, սակայն կործանեք ձեր երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»,- պարբերականը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը: Ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով բելառուսական պետական կառույցների աղբյուրներին, գրում են, որ նավթագազային հարցերով բանակցությունների ժամանակ Մինսկին ասել են՝ «եթե առավելություններ եք ուզում, սուբյեկտի կարգավիճակով մտեք Ռուսաստանի կազմ», սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահեցրել են, որ նման վերջնագիր չի եղել: Մոսկվայի ներկայիս բանակցային դիրքորոշումը, ռուսական ԶԼՄ-ների խոսքով, բավականին կոշտ է: Մինսկի այն հայտարարությանը, թե Բելառուսը հարկային մանևրի վնասի փոխհատուցում պետք է ստանա Ռուսաստանից, ՌԴ ֆինանսների նախարարն ասել է, որ «ոչ ոք նման խոստում չի տվել»: «Коммерсант»-ի խոսքով՝ այսօր Պուտինին և Լուկաշենկոյին բարդ հարցերի քննարկում է սպասվում: Հիշեցնենք, որ Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացում: Նշենք նաև, որ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Ռուսաստան կմեկնի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
