Պուտինը փոփոխություններ է մտցրել ՀԱՊԿ կանոնադրության մեջ
![]() 2045 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 17:15 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ և հենց պայմանագրում փոփոխություններ կատարելու շուրջ արձանագրությունների ստորագրման մասին կառավարության առաջարկը, փոխանցում է РИА Новости-ն: Նախագծով որոշվում են հետաքրքրված պետություններին ՀԱՊԿ «գործընկեր» և «դիտորդ» կարգավիճակների տրամադրման կարգն ու չափանիշները: Խոսքը, մասնավորապես, 2002թ. հոկտեմբերի 7-ի տվյալներով ՀԱՊԿ կանոնադրության մեջ և 1992թ. մայիսի 15-ի տվյալներով հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունների մասին է: Հրամանագրում ասվում է, որ նպատակահարմար է համարվում իրականացնել արձանագրությունների ստորագրումը ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ընթացքում: Մեկ այլ հրամանով՝ կառավարությունը հավանություն է տվել և ստորագրման համար նախագահին ներկայացրել փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ ՀԱՊԿ խորհրդի կազմում կարող են ներառվել ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այլ նաև կառավարության ղեկավարները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
