Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն 4 ժամ տևած հանդիպման ընթացքում
![]() 1211 Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 10:45 Ռուսաստանն ու Բելառուսն աշխատանքային խումբ են ստեղծում, որը երկու երկրների հետագա ինտեգրման և վիճելի հարցերի լուծման հարցով առաջարկներ է նախապատրաստում: Այս մասին, «Интерфакс»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպման արդյունքներով: Սիլուանովը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հարկային օրենսդրության փոփոխություններն ու էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում համատեղ գործողությունները: «Առաջին հերթին, քննարկվել են փոփոխությունները, որոնք հաջորդ տարի կիրականացվեն Ռուսաստանի հարկային օրենսդրությունում և մեր ծրագրերը՝ կապված նավթագազային ոլորտի հարկման փոփոխությունների հետ»,- ասել է Սիլուանովը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում «դիրքորոշումների մոտեցման» շուրջ: Սիլուանովը նաև հայտնել է, որ Մոսկվան և Մինսկը պետք է լուծեն գազի գնի հարցն ու սկսած 2020թ-ից որոշեն դրա ձևավորման առաջարկները: Ընդ որում, նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կողմերին հաջողվել է լուծել հարկային մանևրից ստացված վնասի փոխհատուցման հարցը: Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները տևել են մոտ 4 ժամ: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին բանակցություններին Ռուսաստանի կոշտ տրամադրվածության մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
