Չավուշօղլուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
![]() 1136 Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 12:40 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին ՀՀ իշխանությունների առաջարկին, հաղորդում է Haberturk-ը: «Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն մեր նախապայմանը հստակ է: Մի՞թե մենք կձեռնարկենք որևէ քայլ՝ առանց Ադրբեջանի զգացմունքայնությունը հաշվի առնելու»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, «օկուպացված տարածքների» հարցը: «Եթե Հայաստանը չի ցանկանում ապրել մեկուսացված երկրի կարգավիճակով, անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները: Զգայուն հարցերը մեզ հայտնի են: Մենք աջակցում ենք Ադրբեջանի կայացրած ցանկացած որոշումը»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին պատասխանել էր Թուրքիայի նախագահի վարչակազմը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
