«Պուտինին կհաջողվի համոզել Փաշինյանին». Независимая газета
![]() 1743 Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 17:05 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր սպասում են Մոսկվայում: Այցի ընթացքում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում հետ կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը, հնարավոր է, որ կողմերն անդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, Հայաստանին մատակարարվող գազի գնին, գրում է «Независимая газета» պարբերականը: Պարբերականը նշում է, որ այս ամսվա սկզբին Սանկտ Պետերբուրգում չեղարկվեց ՀԱՊԿ գագաթնաժողովն ու չհաջողվեց լուծել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը, և այդ ժամանակ հարցը բարձրացվեց անհատական կարգով, այն է՝ կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետության ղեկավար անհատապես հավանություն տվեց այդ պաշտոնին Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը: «Մնացել է միայն Հայաստանը, և ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Վլադիմիր Պուտինն այս հանդիպման ընթացքում կկարողանա համոզել Նիկոլ Փաշինյանին զիջումների գնալ»,- գրում է պարբերականը: «Независимая газета»-ի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով Հայաստանի դիրքորոշումը նախկին պես կոշտ չէ: «Ամեն դեպքում, օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցն ինքնանպատակ չէ, և դաշնակցային պարտավորությունների մասով առավել կարևոր հարցեր կան: Տվյալ դեպքում այդ խոսքերն ուղղված էին Մինսկին, որը շարունակում է զինել Ադրբեջանին, ինչպես և Մոսկվան: Չնայած, Երևանում իհարկե ուշադրություն դարձրեցին նրան, որ Ռուսաստանը հրաժարվեց «Բալ-Է» համալիրներ մատակարարել Ադրբեջանին»,- ընդգծում է պարբերականը: Պարբերականը ներկայացնում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ փորձագետների կարծիքները, որոնց համաձայն՝ «հայկական կողմը զիջումների կգնա, քանի որ ՀՀ նոր ղեկավարությունը կտրականապես հերքում է աշխարհաքաղաքական հնարավոր շրջադարձն ու ռուսամետ միջպետական դաշինքներից դուրս գալու մասին ցանկացած խոսակցություն»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Կրեմլում հայտնել էին Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
