Ռուսական մամուլը՝ 2018թ. միջազգային քաղաքականությունը փոխած իրադարձությունների մասին
![]() 1689 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 15:05 Gazeta-ն ներկայացրել է 2018թ. իրադարձությունները, որոնք փոխել են միջազգային հարթակում ուժերի հավասարակշռությունն ու ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների նկատմամբ մոտեցումը: Տարվա հայտարարությունը Խորագրում պարբերականը ներկայացնում է ՌԴ Դաշնային հավաքի ժամանակ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: Պուտինը 2018թ. մարտի 1-ին՝ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, ներկայացրեց ռուսական նորագույն զենքերը, դրանց թվում՝ «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրը, «Սարմատ» հրթիռային համալիրը, «Բուրեվեստնիկ» միջուկային շարժիչով թևավոր հրթիռն ու լազերային զենքը: Նա նաև հայտնեց «Ավանգարդ» հիպերձայնային զենքի մշակման մասին: Միջազգային ԶԼՄ-ներն ու օտարերկրյա փորձագետները, պարբերականի խոսքով, սկզբնապես թերահավատորեն մոտեցան այդ հայտարարությանը, սակայն արևմտյան, մասնավորապես, ամերիկացի զինվորականներն ու պաշտոնյաները խոսեցին ռուսական նորագույն զենքի առջև իրենց չպաշտպանված լինելու մասին: Տարվա սադրանքը Տարվա սադրանքն, ըստ պարբերականի, մարտի 4-ին՝ Պուտինի ելույթից օրեր անց, Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն էր: Ռուսաստանն իր հասցեին մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ տեղի ունեցածը Լոնդոնի սադրանքն է: Տարվա որոշումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Գործարքն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն էր: Թրամփը դրա անհրաժեշտության մասին խոսում էր դեռևս նախագահության սկզբից: Տարվա բացահայտումը «Տարվա ոչ բոլոր իրադարձությունները բացասական նրբերանգ ունեին»,- գրում է պարբերականը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անսպասելի որոշեց աշխարհի հետ երկխոսության գնալ: Կես տարվա ընթացքում Կիմ Չեն Ինին հաջողվել անել այն, ինչ չէին կարողանում անել նրա հայրն ու պապը. նա հունիսի 12-ին Սինգապուրում հավասարը հավասարի պես բանակցեց ԱՄՆ նախագահի հետ: Ընտրությունների տարի Ողջ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս քաղաքական և գաղափարական փոփոխություններ նկատվեցին: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի ընտրությունը հարված էր Լատինական Ամերիկայի «ձախականների» համար: Շվեդիայում խորհրդարանական ընտրություններին պոպուլիստական աճ գրանցվեց: Պարբերականի խոսքով՝ ոչ բոլոր ընտրությունները նման ցնցող արդյունք ունեցան: Ռուսաստանում, օրինակ, ինչպես և կանխատեսվում էր, ընտրություններում հաղթեց Վլադիմիր Պուտինը: Իր պաշտոնը պահպանեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Պարբերականը հիշեցնում է նաև Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի չէին ունենա, եթե չլիներ «թավշյա» հեղափոխությունը: «Ընտրություններն ավարտվեցին «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակով: Նախկին իշխանությունները՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, չկարողացան նույնիսկ ընդդիմություն դառնալ և չհաղթահարեցին ձայների 5 տոկոսանոց շեմը»,- գրում է Gazeta-ն: Պարբերականը եզրակացնում է, որ բոլոր այդ ընտրությունների արդյունքները հետագայում ազդեցություն կունենան միջազգային քաղաքականության վրա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
