Պուտինն ու Լուկաշենկոն կրկին կհանդիպեն
![]() 846 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 16:20 Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն վաղը՝ դեկտեմբերի 29-ին, Մոսկվայում: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Երկու երկրների առաջնորդները կշարունակեն նախորդ հանդիպման օրակարգում տեղ գտած թեմաների քննարկումը: «Վաղն ըստ պայմանավորվածության աշխատանքային այցով Մոսկվա կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հենց վաղը կկայանան Պուտին-Լուկաշենկո բանակցությունները, կշարունակվի այն թեմաների քննարկումը, որոնք առկա էին նախորդ հանդիպման օրակարգում»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 25-ին Կրեմլում: Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի վերանայման շուրջ համաձայնության չեն հասել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
