Այսօր ճարտարապետ Արտակ Ղուլյանի ծննդյան օրն է
![]() 942 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 17:25 ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետի կոչման: 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։ 2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։ Արտակ Ղուլյանը մի շարք ճարտարապետական կոթողների հեղինակ է: ![]() ![]() ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38426.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
107425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66921.02.2026, 00:42




