Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը
![]() 1357 Շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ., 15:05 Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Հանդիպում անցկացնելու մասին կողմերը պայմանավորվել էին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Մեկնարկած հանդիպման ժամանակ Պուտինն, առաջին հերթին, Լուկաշենկոյին առաջարկել է «ստուգել ժամանակը»: «Ստուգենք ժամանակը, թե ինչպես է սկսվում, ավելի ճիշտ, ինչպես է շարունակվում աշխատանքն այն ուղղություններով, որի շուրջ պայմանավորվել էինք աշխատել»,- ասել է Պուտինը: Իր հերթին, Լուկաշենկոն հաստատել է, որ միջպետական աշխատանքային խումբը, որի ստեղծման մասին պայմանավորվել էին նախորդ հանդիպման ժամանակ, կձևավորվի և պատրաստ կլինի աշխատել ամանորյա տոներից հետո: Նշենք, որ հանդիպման գլխավոր թեմաներից են գազի գնի ու Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տալու հարցերը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
