«Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես». այսօր Նժդեհի ծննդյան օրն է
![]() 1573 Երեքշաբթի, 01 հունվարի, 2019 թ., 11:40 «Կռիվներում հերոսանալուց ավելի դժվար է կյանքում հերոսավայել կեցվածք ունենալը: Հերո՞ս ես՝ ապա ուրեմն՝ աշխատիր բոլոր պարագաներում արժանի լինել անվանդ: Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկա լինելով հանդերձ, ծերություն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թե կատարում է մի շատ սովորական գործ, և ոչ ավելին։ Գարեգին Նժդեհ 1886 թվականի այս օրը՝ հունվարի 1-ին, ծնվել է հայ պետական, ռազմական գործիչ, դաշնակցական, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը: 1955 թվականի Դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահացավ Գարեգին Նժդեհը: «Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները՝ Մասիսը, Նեմրութը և Սիփան իրար ձայն տան, կանչեն ցնծագին. «Հե՛յ, հե՛յ, էլի հայ ունե՜նք, էլի հա՜յ, էլի Հայաստա՜ն»: Ներկայացնում ենք Գարեգին Նժդեհի հզոր մտքերից Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում: Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը: Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես: Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական: Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը՝ վերադաստիարակությունն է: Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում: Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում: Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է: Միայն ազնիւն է զօրաւոր: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
38426.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
54326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
107425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
97524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
54224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
49124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66921.02.2026, 00:42

