Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. պայմանագրային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու «06»-ը. պայմանագրային զինծառայողը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
699
Չորեքշաբթի, 02 հունվարի, 2019 թ., 11:30

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել Գ. Չոբանյանին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Չոբանյանը որպես պայմանագրային զինծառայող, ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: