Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ստորագրելուց առաջ հիշեք, որ 2018-ին Վրաստան է այցելել ռեկորդային թվով այցելու». Գրիգոր Երիցյան

«Ստորագրելուց առաջ հիշեք, որ 2018-ին Վրաստան է այցելել ռեկորդային թվով այցելու». Գրիգոր Երիցյան
516
Երկուշաբթի, 07 հունվարի, 2019 թ., 20:25

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Հայաստանում ստորագրահավաք են անում հնդիկների համար Հայաստան մուտքի վիզա մտցնելու համար, մեր 24․000 հայրենակիցներ իրենց ամանորյա տոներն են անցկացնում հարևան Վրաստանում։

Ստորագրելուց առաջ հիշեք, որ 2018-ին Վրաստան է այցելել ռեկորդային թվով այցելու՝ 8.5 միլիոնից ավելի։ Վրաստանի բնակչությունը կազմում է 3.7 միլիոն մարդ, այսինքն նախորդ տարի մեր հարևաններն ունեցել են իրենց բնակչությունից գրեթե 2.5 անգամ ավելի այցելու։

Տուրիզմից ստացած շահույթը 2018-ին Վրաստանում գերազանցել է 3 միլիարդ եվրոն»։