ՄԻԵԴ-ը Լապշինի գործով Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել
![]() 1175 Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 17:20 «Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը: Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկություն է տարածել «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությունը, ապա նորությունը հրապարակել են նաև որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ներ, և այժմ, բլոգերի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները չեն կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել: «Տեսնենք՝ ինչ կծնեն մոտակա օրերին»,- հավելել է Լապշինը: Նա նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան: Հիշեցնենք, որ Լապշինը 2016-ին Ադրբեջանի հարցման համաձայն ձերբակալվել էր Բելառուսում: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ առանց իր թույլտվության Արցախ այցելելու պատճառով: 2017-ի փետրվարին Լապշինը հատուկ չվերթով, անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Մինսկից Բաքու էր տեղափոխվել: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը բլոգերին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: 2017-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը նրան ներում էր շնորհել: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
