«Ռուսաստանի հայերի մուտքի արգելքն Ադրբեջան կոպիտ խախտում է». Զախարովա
![]() 1407 Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 15:40 Ազգային պատկանելությամբ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումն իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այդ երկիր հայերի մուտքի արգելքի հետ կապված բողոքների մասին հարցին: Ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է իր ընկերների հետ ամանորյա տոները նշել Ադրբեջանում, սակայն անձնագրային բաժնում նրան անմիջապես կանգնեցրել են: Նա նաև հայտնել է, որ թույլ չեն տվել Բաքու մուտք գործել ևս մեկ ընտանիքի՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: «Սոցցանցերում տոների ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, նախկինում ևս նման հաղորդագրություններ են տարածվել: Մշտապես այդ հարցն ուղղել ենք ադրբեջանական կողմին՝ ասելով, որ նման դեպքերը, ցավոք, դառնում են ավանդույթ, և դրանք ճիշտ չեն»,- ասել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ անցած տարի ազգային պատկանելությամբ Ադրբեջան մուտքի արգելքի առնվազն 16 դեպք է գրանցվել: «Այդ փաստերը, մեր տեսանկյունից, ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական պայմանագրերի և համաձայնությունների տառին և ոգուն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
