ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Լուկաշենկոյի սպառնալիքներին
![]() 1438 Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 16:40 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «միակ դաշնակցի կորստի» մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Բելառուսը մեր հուսալի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնումը կասկածի տակ չի դրվում»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ինտեգրման հարցերով զբաղվում է ռուս-բելառուսական աշխատանքային խումբը, իսկ կոնկրետ հարցերով պրոֆիլային գերատեսչությունների մակարդակով երկխոսություն է ընթանում: Նշենք, որ նախօրեին Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կորցնել «իր միակ դաշնակցին», եթե հրաժարվի Ռուսաստանում հարկային մանևրի համար բելառուսական կողմին փոխհատուցում տրամադրելուց, որը նավթի արտահանման տուրքի աստիճանական զրոյականացում և օգտակար հանածոյի արդյունահանման հարկի բարձրացում է ենթադրում: Այդ միջոցները, ինչպես ակնկալվում է, կհանգեցնեն Բելառուսի համար ռուսական նավթի արժեքի ավելացման: Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ փոխհատուցման շուրջ որևէ համաձայնության չկա: Իսկ այսօր Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման շուրջ բանակցություններ են վարում ԱՄՆ Պետքարտուղարության հետ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
