«ՌԴ քաղաքացի հայերը կարող են դատի տալ Ադրբեջանին». Եվսեև
![]() 1086 Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 11:45 Ռուս փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Rusarminfo-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի՝ Ադրբեջան մուտքի հետ կապված խնդիրների մասին: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ազգային պատկանելությամբ ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի, Ադրբեջան մուտքի արգելքի անթույլատրելիության մասին: «Բաքուն հետագայում պաշտոնական մակարդակով չի արգելի իր երկիր հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը, սակայն գործնականում այդ արգելքը կշարունակի կիրառվել»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ հայերը, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերը, պետք է զգուշավորություն ցուցաբերեն Ադրբեջան մեկնելիս՝ տարատեսակ սադրանքներից զերծ մնալու համար: Բացի այդ, Եվսեևի խոսքով, նման իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացի հայերը կարող են դիմել մարդու իրավունքների դատարան, նրանք կարող են դատարան դիմել նույնիսկ Ռուսաստանի տարածքում: Եվսեևը հավելել է, որ «Ռուսաստանը ոչ ոքից չի վախենում, և ցանկացած տեսակի արգելքի սահմանումը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
