Բյուլբյուլօղլին ԼՂ հակամարտության արագ կարգավորման գործում Ռուսաստանի հետ մեծ հույսեր է կապում
![]() 1149 Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 14:10 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ: Բյուլբյուլօղլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը՝ կապված Ադրբեջան ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքի արգելքի հետ: Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Ադրբեջանական լրատվամիջոցը ռուսական կողմի մեկնաբանությունը «կոպիտ միջամտություն» է անվանում՝ Բյուլբյուլօղլիից հետաքրքրվելով, թե արդյոք Ռուսաստանն իսկապես բարձրացրել է այդ հարցը՝ նախքան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը: «Այո, իսկապես Ռուսաստանն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. այն կապված է Հայաստանի կողմից շարունակվող «օկուպացիայի» հետ: Եվ առաջին հերթին արգելքը բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից»,- ասել է Բյուլբյուլօղլին: Նրա խոսքով՝ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները ինչ-ինչ անձանց մերժում են իրենց պետություն այցելությունը՝ նույնիսկ նման մերժումը չպատճառաբանելով: Այն հարցին, թե որն է ստեղծված իրավիճակի լուծումը, Ադրբեջանի դեսպանն ասել է. «Ռուս գործընկերներս հաճախ տալիս են ինձ այդ հարցը: Եվ ես միշտ պատասխանում եմ, որ անհրաժեշտ է արդարացի հիմքով արագ կարգավորել հակամարտությունը: Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքերը գործադրի հակամարտության կարգավորման և «օկուպացիոն քաղաքականությանը» վերջ դնելու համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
