«Հուսով ենք՝ մեր հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն». Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրի մասին
![]() 1400 Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 15:45 Ռուսաստանը 2019թ. Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Անցած տարին Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այդ իսկ պատճառով այն, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահների աշխատանքում մեր ներդրմանը, ապա այն սահմանափակվել է ճանաչողական շփումներով»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ այս ամիս ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Կարծում եմ՝ կկարողանանք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացել է, սակայն լիովին ենթակա է լուծման՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման և միջազգային հանրության, այդ թվում՝ համանախագահների աջակցության դեպքում»,- նշել է Լավրովը: Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հակամարտության հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարություններն աջակցության արժանի է անվանել: «Հուսով ենք՝ մեր հայ ընկերները փոխադարձությամբ կպատասխանեն»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
