Լավրովը հույս ունի վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված հայազգի ռուսաստանցուն
![]() 1612 Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 17:15 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին նա ասել է տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Ցանկացած երկրում, այդ թվում նաև ԱՊՀ տարածքում, մեր քաղաքացիների հետ կապված հարցերին մշտապես անդրադառնում ենք մեր երկկողմ շփումների ընթացքում: Հավաստիացնում եմ, այդ թեման հնչեցվել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ընթացքում: Հուսով եմ՝ երկխոսության միջոցով ստանալ բոլորին բավարարող արդյունք և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է Լավրովը: Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը (Ուելդանովը կնոջ ազգանունն է), ով Ռուսաստանի քաղաքացի է և այնտեղ աշխատում էր որպես մենեջեր, ձերբակալվել է Բաքվում 2016թ․։ Նրան մեղադրում են խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերման, արտադրության, պահպանման և տարածման հոդվածներով։ Ուելդանովի ընտանիքը պնդում է, որ նա դատապարտվել է իր հայկական ծագման համար։ Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ հետ հեռախուսազրույցի ընթացքում օգնություն էր խնդրել Ռուսաստանի իշխանություններից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
