«Ռոբերտ Քոչարյանին, որպես Սահմանադրությունը խախտող մասնագետի, քննարկելու խնդիր չկա». Անդրանիկ Քոչարյան
![]() 1316 Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 13:05 ԱԺ-ն քննարկում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցը, որին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցը վերաբերում էր Մարտի 1-ի դեպքերին: «Դուք նշեցիք, որ ԶՈՒ-ի օգտագործումն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր, բայց չնշեցիք, որ կիրառվել էին և՛ ԱԱԾ-ն, և՛ Ոստիկանությունը: Ի՞նչ կարծիքի եք, որ ԶՈՒ-ից հետո, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը նախարարությունների կարգավիճակով ներառվեն կառավարության կառուցվածքի մեջ և վերադառնան խորհրդարանական վերահսկողության: Հիշեցնեմ, որ 2006-ին Քոչարյանը փոխեց այդ համակարգը և առանձնացրեց, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունից դուրս լինեն և միայն մեկ մարդու ենթարկվեն այդ մարմինները»: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ռ. Քոչարյանը դա արել է կոնկրետ նպատակի համար և արել է հոկտեմբերի 27-ից հետո: Ռ. Քոչարյանը այդ ժամանակ, եթե հիշում եք, խախտելով Սահմանդրությունը, հեռացրեց Վաղարշակ Հարությունյանին, այնպես որ, նրան՝ որպես Սահմանադրության խախտման մասնագետի, քննարկելու խնդիր չկա: Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը լինեն նախարարությունների կարգավիճակով ու գուցե՝ ավելի վերահսկելի կդառնան»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
