Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է անվանել Բաքվի հայտարարությունների տոնը
![]() 1306 Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 14:55 ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան չընդունելու հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ի մոտեցումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին: Նշենք մեկնաբանության՝ դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող տոնը: Պակաս անհասկանալի չէ Ադրբեջան մեկնող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման «չծածանելու» Բաքվի պահանջը: Նման մոտեցումն, իհարկե, անընդունելի է: ՌԴ քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություններից է: Միևնույն ժամանակ, այս կամ այն երկրում երկկողմ բարեկամական հարաբերությունների առկայությունը սովորաբար համարվում է խթանիչ գործոն՝ տվյալ խնդրի կառուցողական լուծման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշում է, որ Բաքվի կողմից ռուսաստանցիների հետ կապված «մասնավոր դեպքերի» (Ադրբեջանի ԱԳՆ-ի օգտագործած տերմինաբանությունը) առարկայական բացատրություն է ակնկալում: ՌԴ ԱԳՆ-ն նաև դիվանագիտական ուղիներով ադրբեջանական կողմից արվող ակնարկների առիթով բացատրություն է ակնկալում: Հայտարարության վերջում ասվում է, որ կախված Ադրբեջանի բովանդակալից արձագանքից՝ Ռուսաստանը կորոշի իր հետագա քայլերը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ՌԴ ԱԳՆ-ին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
