«ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ Մոսկվայի համառությունն անհասկանալի է». Ադրբեջանի ԱԳՆ
![]() 1170 Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 11:35 «ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի անբացատրելի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերին նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու դեպքերին և նշել Բաքվի՝ դիվանագիտական էթիկայից դուրս եկող հայտարարությունների տոնը: Բաքուն հիշեցրել է, որ «միայն 2018-ին Ադրբեջան է այցելել ՌԴ ավելի քան 880 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այդ հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության ոճը «համարժեք է եղել ՌԴ ԱԳՆ հաղորդագրության ոճին»: Բացի այդ, Բաքվում «անթույլատրելի» են անվանել «վերջնագրի տոնով» Ադրբեջանի հետ խոսելը: Ադրբեջանի ԱԳՆ-ում հավելել են, որ «Ռուսաստանի հետագա քայլերին ադեկվատ գործողություններ կձեռնարկեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
