«Նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի նրա պոեզիայում». Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ
![]() 666 Կիրակի, 20 հունվարի, 2019 թ., 12:25 Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առիթով նրա պոեզիայի երկրպագուներին և առհասարակ ընթերցասեր հասարակայնությանը ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։ Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե' մայր հայրենիքում, թե' սփյուռքում։ Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։ Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։ Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ»,- ասված է Փաշինյանի ուղերձում։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
37126.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
53426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
105925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
96524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66621.02.2026, 00:42
