Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արցախում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ

Արցախում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ
2937
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 09:45

Հունվարի 20-ին ժամը 22:07-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորով հոսող գետը, ինչի հետևանքով վարորդը և նույն գյուղի բնակիչներ, ուղևորներ՝ Ա. Ի-ն, Է. Հ-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում: Ըստ բժշկներից ստացված տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: