Քոչարյանի որդու՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց
![]() 1095 Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 15:25 Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այսօր տեղի է ունեցել Վանեցյանի դեմ առաջին դատական նիստը, որն էլ հետաձգվել է: «Պարոն Վանեցյանը նկատի չի ունեցել հայցվորին»,- ասել է Վանեցյանի ներկայացուցիչը: Հայցվորի ներկայացուցչի պնդմամբ, սակայն, Վանեցյանի հնչեցրած արտահայտությունը վերաբերվում է «Կոնգրես» հյուրանոցին, որի բաժնետերը Սեդրակ Քոչարյանն է։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում: «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»,- ասել էր Վանեցյանը, ով հետո որոշ խմբագրումներ էր կատարել Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին:
Տեսանյութը՝ «Առավոտ»-ի |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
