Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին
![]() 1108 Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 14:25 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռևս նախատեսված չէ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայցելի Եվրասիական տնտեսական միության գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով: «Որքանով տեղյակ եմ՝ ՌԴ նախագահի հետ բանակցություններ չեն պլանավորվում: Գիտեք՝ նրանք հաճախ են շփվում հեռախոսով, հաճախ հանդիպում են: Ուրբաթ հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք որևէ փոփոխություն կլինի: Դեռևս նման շփումներ պլանավորված չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի շվեյցարական Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելուց հետո: Համաժողովն անց է կացվում հունվարի 20-24-ը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալության հետ զրույցում խոսել էր գազի գնի թեմայի շուրջ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
