«Որքան հիմար պետք է լինես, որ այդքան ջանք և ռեսուրս ծախսես ճանապարհորդ բլոգերի վրա». Լապշին
![]() 1209 Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 18:05 Ադրբեջանում արձագանքել են ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ բլոգերը: «Ալիևի ռեժիմը կարծում է, թե Հայաստան այցելած ցանկացած ոք պետք է կյանքի մնացած մասն անցկացնի ադրբեջանական բանտում: Հետաքրքրությամբ սպասում էի, թե ինչպես են այդ տխմար լրատվամիջոցներն (ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները) արձագանքում Երևանում իմ երեկվա մամուլի ասուլիսին, որի ժամանակ ես պատմեցի Հայաստան այցի նպատակի և այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի ժողովուրդը հոգնել Ալիև-Փաշաևների բռնապետությունից: Այսօր նրանք գրում են, որ Լապշինն անօրինական այց է կատարել Հայաստանի 2016-ին, իսկ այժմ մեկնել է Հայաստան և Արցախ՝ սադրանքի նպատակով: Եվ միտքն ավարտում են նրանով, որ Հայաստան այցի և Եվրոպական դատարան դիմելու համար ես պետք է ողջ կյանքս անցկացնեմ բատնում, և որ իրենց համբերությունն անսահման չէ: Այսինքն՝ հանցավոր ռեժիմը, որը փորձում էր ինձ սպաներ, զարմացած է: Ամենազվարճալին այն է, որ 2016-ին ես չեմ եղել ոչ Հայաստանում, ոչ Արցախում, իսկ երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ չեմ մեկնի Արցախ, որպեսզի Ալիևին առիթ չտամ շեղել ժողովրդի ուշադրությունը երկրում առկա սոցիալ-քաղաքական լուրջ խնդիրներից և նրա հրաժարականը պահանջող զանգվածային ցույցերից: Մինսկում ձերբակալությունից և Բաքվում դատավարությունից առաջ ադրբեջանական իշխանությունները պնդում էին, որ ձերբակալել ու կալանավորել են հեռավոր 2011-ին Արցախ այցելելու համար, իսկ այժմ, կարծես, փոխում են ցուցմունքը: Այդ ամենը երևում է Ալիևի վերջին հայտարարություններում, ով ասում էր, որ իրենք կվերադառնան Երևան: Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Որքան են նրանք հիմարեցնում իրենց ժողովրդին: Ինչ վերաբերում է ինձ ուղղված սպառնալիքներին. նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ ոչինչ չի պատահել, որ հանկարծ Բաթումիի իմ տանը գազի պայթյուն տեղի չունենա, որ սառնարանում հանկարծ թույն չհայտնաբերվի, որ փողոցում պատահաբար վրաերթի չենթարկվեմ: Նրանք այնքան են ինձ սպառնացել, որ չափից շատ պատասխանատվություն են վերցրել իմ կյանքի և առողջության համար: Այդ իրավիճակը կարելի է համեմատել Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության հետ: Սակայն այստեղ կարևոր հանգամանք կա. Դինքը Թուրքիայի քաղաքացի էր, իսկ իմ դեպքում ակամայից ներգրավվեցին Ռուսաստանն ու Իսրայելը: Իսկ ինձ հետ կապված ցանկացած միջադեպ Ալիևի կողմից պատվեր կհամարվի, և դա վերջ կդնի ռեժիմին: Ընդ որում, հարված կհասցնի նաև Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով ևս այս պատմության հետ կապ ունի: P.S. որքան հիմար պետք է լինես, որ այդքան ջանք և ռեսուրս ծախսես ճանապարհորդ բլոգերի վրա: Խոստովանեցին, որ Բաքվի բանտում հարձակումը սովորական հանցանք էր, աշխատանքից ազատեցինք պետերին: Ցույց տվեցին, թե որքան քաղաքակիրթ երկիր են: Եվ որպես փոխհատուցում ինձ մեկ միլիոն եվրո վճարեցին և ներողություն խնդրեցին: Եվ վերջ, գործը փակեցին»,- գրել է Լապշինը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
