Ո՞ւմ հետ կհանդիպի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում
![]() 1143 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 10:05 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՏՀ գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նախագահի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Rusarminfo-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: ՀՀ վարչապետի նախորդ այցը Մոսկվա կայացել էր 2018թ. դեկտեմբերի 27-ին, որի ընթացքում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հետո: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
