«1908-ին Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը». Ռուբեն Շուխյան
![]() 494 Ուրբաթ, 25 հունվարի, 2019 թ., 03:05 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1908-ին Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը. Կոմիտասն իր ղեկավարած երգչախմբով համերգ տվեց Երևանում 1908-ի փետրվարի 22-ին Ջանփոլադյանի (ընդունված էր ասել նաև Կլուբի) թատրոնում, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Սպայի տուն (քանդվել է 2005-ին): Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն է եղել: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ: Համերգին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է մեծ երգահանի կողմից մշակված ժողովրդական երգեր: Լուսանկարը՝ Արմեն Երիցյանի, ՀԲԸՄ-ում կազմակերպված ցուցադրությունից»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
37126.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
53426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
105925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
96524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66621.02.2026, 00:42
