Ռուսաստանը Հայաստանին «Կալաշնիկով» նորագույն ինքնաձիգներ է վաճառել
![]() 903 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 11:00 Ռուսաստանն ու Հայաստանը ԱԿ-12 նորագույն ավտոմատների մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, առաջին խմբաքանակը մոտ 50 միավոր է: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը։ «Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանն առաջին երկիրն է, բացի Ռուսաստանից, որը կգնի ԱԿ-12-ը: Պայմանագիրը ստորագրվել է, դեռ ոչ մեծ խմբաքանակ են պատրաստում՝ մոտ 50 ինքնաձիգ: Կնայեն, գործնականում կփորձեն, և հույս ունենք, որ կշարունակեն գնել»,- ասել է նա: Բացի այդ, Դմիտրիևը հայտնել է, որ «Կալաշնիկով»-ը բանակցություններ է վարում ՌԴ ուժային բոլոր կառույցների հետ: «Կարծում եմ՝ աստիճանաբար կզինենք և՛ «Ռոսգվարդիա»-ն, և՛ Անվտանգության դաշնային ծառայությունը, և՛ ուժային այլ կառույցներ»,- ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
