Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ադրբեջանի պետհամալսարանի շրջանավարտը». Հակոբ Բադալյան

«Ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ադրբեջանի պետհամալսարանի շրջանավարտը». Հակոբ Բադալյան
962
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 20:10

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պետհամալսարանի շրջանավարտ Տարասովն ասում ա, որ հունիսին համաձայնագիր ա ստորագրվելու, որով հայկական կողմը շրջաններ ա զիջելու: 2016-ի հուլիսին Հայաստանում ՊՊԾ գնդի գրավմանը նախորդել էին ռուսական փորձագիտական և մեդիաշրջանակներից տեղեկությունները, որ Սանկտ-Պետերբուրգում Սերժ Սարգսյանը համաձայնել ա շրջաններ հանձնել: ՊՊԾ գնդի գրավումը դիտարկվում ա որպես դա կանխելու փորձ: Որևէ բան չեմ կարող ասել մղումների մասին, դրանք գուցե ամենաանկեղծն ու հայրենասիրական էին, բայց ես կարծում եմ հուլիսյան իրադարձություններն իրականում կոտրեցին ապրիլյան քառօրյայի հայկական հաջողության «մեջքը»: Եվ էս ֆոնին, հիմա նորից ի՞նչ համաձայնագրի մասին ա խոսում Ադրբեջանի պետհամալսարանի շրջանավարտը»: