Բաքվում հայտնել են, թե ով է եղել Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման նախաձեռնողը
![]() 1098 Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 16:15 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած հանդիպումը կարող է գնահատվել որպես ոչ պաշտոնական հանդիպումների (Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում) շարունակություն: Այս մասին հայտարարել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Այդ հանդիպումը տեղի է ունեցել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդի նախաձեռնությամբ: Հանդիպումը կարող է գնահատվել որպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում անցկացված ոչ պաշտոնական հանդիպումների շարունակություն: Գիտեք, որ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նախարարները հանդիպել են հունվարի 16-ին Փարիզում և մտադիր են հանդիպել նաև մյուս ամիս: «Պետությունների ղեկավարների՝ լիարժեք ձևաչափով հանդիպումը, որպես կանոն, կազմակերպվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- նշել է Հաջիևը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
