Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցու պեղումները տվել են կարևոր արդյունքներ
![]() 902 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 20:10 Երկարատև նախապատրասական աշխատանքներից հետո, 2018թ. ամռանը «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցու պեղումները: Դրանց արդյունքի մասին MAMUL.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պատմաբան, հնագետ Տիգրան Ալեքսանյանը: Պեղումների հիմնական խնդիրն էր պարզել հուշարձանախմբի ընդհանուր կառուցվածքը, եկեղեցու հորինվածքը, հատակագծային լուծումները, շինարարական փուլերը, մշակութային շերտերը և նրան հարող հնագիտական միջավայրը: Պեղումներին հաջորդելու են հուշարձանի ամրակայման (կամ մասնակի վերականգնման) և տարածքի բարեկարգման աշխատանքները: Հարկ է նշել, որ Անգեղակոթի հնավայրը մեկն է այն մի քանի տասնյակ հուշարձաններից, որոնք կապվում են Վարդան Զորավարի և Վարդանանց նահատակների անվան հետ: Մեծանուն գիտնական Մորուս Հասրաթյանի կարծիքով նշանավոր զորավարը կարող էր թաղված լինել հենց այստեղ՝ վաղմիջնադարյան Սյունիքի հոգևոր և քաղաքական կենտրոն Շաղատի հարևանությամբ, որի դին այստեղ են բերել ճակատամարտից նահանջող հայոց զորաջոկատները: Ներկայումս հուշարձանախումբը բաղկացած է եկեղեցուց, նրա արևմտյան հատվածում առանձնացված նախամուտք-գավիթից, որի հյուսիսային մասից մուտք է բացվում դեպի ժայռափոր հատվածը, և արևմտյան մասում կառուցված սենյակից (գծ. 1): Կառույցներում տեսանելի են տարբեր ժամանակներում արված անկանոն նորոգությունների, զանազան միջամտությունների հետքերը, որոնց արդյունքում ամբողջությամբ խաթարվել և ձևափոխվել է համալիրի նախնական հորինվածքը: Ձեռնարկված պեղումները տվել են շատ կարևոր արդյունքներ: Հայտնաբերվել են տարբեր պահպանվածության երկու տասնյակից ավել խաչքարեր, հուշակոթողների մասեր, թևավոր խաչերի պատվանդաններ այլն, որոնք չափազանց կարևոր են հուշարձանի թվագրության, նորոգությունների ժամանակագրության և հնավայրի պատմական գոյության ուսումնասիրման համար: Նորահայտումների շարքում առավել արժեքավոր են եկեղեցու հարավ-արևելյան մասում՝ անմիջապես պատի տակ հայտնաբերված թաղումները: Ամենայն հավանականությամբ, հանգուցյալներն ամփոփվել են հուշակոթողի տակ, որը տեղանքի թեքության պատճառով քանդվել է, սակայն նրա առանձին մասերը նույնպես հայտնաբերվել են: Ինչպես հայտնի է, խնդրո առարկա կոթողները թվագրվում են 5-7-րդ դարերով և կանգնեցվել են երկրի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների առիթով՝ քրիստոնեության հաղթանակի, օտար նվածողների դեմ պայքարում կամ հանուն կրոնի զոհված անձանց հիշատակի հավերժացման համար և այլն: Հայտնաբերված կմախքների մարդաբանական և լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, և առայժմ դժվար է խոսել թաղումների թվագրության և պատկանելիության մասին: Սակայն կոթողի տակ վավերացված թաղումներն արդեն իսկ արժեքավոր փաստագրումներ են և գիտական առումով ունեն մեծ կարևորություն: Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին դարեր շարունակ հայտնի ուխտատեղի է տարածաշրջանի բնակիչների համար: Եվ բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ նախատեսվող նորոգչական աշխատանքների արդյունքում բարեկարգված եկեղեցին նորովի կբացի իր դռները հավատավոր ժողովրդի առաջ: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
37126.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
53426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
105925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
96524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53924.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48824.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
50523.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66621.02.2026, 00:42




