«Ստեփանակերտը շարունակում է հակահեղափոխության օջախ մնալ». Հայկ Մարտիրոսյան
![]() 581 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 14:25 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և պնդում էինք հեղափոխության օրերին՝ պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հակահեղափոխության օջախ մնալ: Այդ հակահեղափոխությունը, որ բոլորովին չեն կանխում նոր իշխանությունները, գլուխ է բարձրացնելու այն ժամանակ, երբ կամ եթե նորերն իրենք իրենց վարկանիշն իջեցնեն մինչ անդառնալիության կետ: Դրանից հետո Արցախում ձևավորված օջախը բերք կտա: Հիմա սերմերն են, իսկ սերմնացան անողները գնացել են Քոչարյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսին: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին շատ են քննադատում: Լավ է, որ արքեպիսկոպոսը հիմա է իր մոտեցումներն հրապարակայնացնում: Մեր եկեղեցին՝ մեր ազգային ամենամեծ և ամենաանկյունաքարային արժեքներից մեկը, վերանորոգության կարիք ունի: Կղերականներն անցողիկ են, բարձր հոգևորականների վաստակն ու եկեղեցին՝ անանց: Բայց մեծ վնասներ են հասցվել մեր եկեղեցուն այս օրերին: Ու միայն լյուստրացիայով, ինքնալյուստրացիայով, իսկ ապա և հանրային պսակազերծմամբ է կարելի ազատվել այն ծանր իրավիճակից, որում հայտնվել է հայ առաքելական եկեղեցին: Կարծում եմ՝ սա լավ առիթ էր, որով անվանի բարձրաստիճան կղերականը, Քոչարյանի շուրջ ընթացող քաղաքական անմաքուր գործընթացներին սեփական մասնակցությունը բացահայտեց սեփական ձեռամբ»: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
