«Խաղաղության այլընտրանքն աղետն է». Զոհրաբ Մնացականյան
![]() 1307 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 10:45 «Առաջնային խնդիրը մեզ համար կարգավիճակն է ու անվտանգությունը: Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է կասկածի տակ դնել. խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին: Հարցին՝ ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հայտարարությունը, թե փոխըմբռնում կա, Մնացականյանի խոսքով՝ փոխըմբռնումն այնքանով է, որ հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներ ունի ՀՀ-ն: «Այն, ինչ անում ենք, անում ենք բաց ու թափանցիկ: Չկա որևէ բան, որով շարժվենք առաջ ու հասարակությունը չիմանա, այսինքն՝ հասարակությունից գաղտնի որևէ թուղթ չկա»,- հավելել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ քայլերին՝ նշել է. «20 տարի եղել է ձևավորված մեկ ձևաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել բոլորիս հայտնի շրջանակում: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց ԼՂ-ի, սա պրակտիկ խնդիր է ու բանակցությունների արդյունավետության համար է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
