«Հայաստանին և Վենեսուելային միավորում է ԱՄՆ-ը». ռուս գրող
![]() 1096 Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 16:15 Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը զուգահեռներ է անցկացրել Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջև, փոխանցում է Rusarminfo-ն: Նրա կարծիքով՝ երկու իրադարձությունների հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, մասնավորապես, փոխնախագահ Մայք Փենսը, ով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին «խորհուրդ է տվել ինքն իրեն երկրի ղեկավար հռչակել՝ Նիկոլ Փաշինյանի օրինակով»: «Ի՞նչ կապ կա Փաշինյանի և Գուաիդոյի միջև՝ ոչ մի, բացի...Մայք Փենսից: ԶԼՄ-ները գրում են, որ Գուաիդոն և Փենսը սերտ կապի մեջ են, Փենսը ժամանակին Կոնգրեսում հայկական հարցերով խմբի կազմում էր: Հավանաբար, Փենսը նրան խորհուրդ է տվել բողոքի ակցիայի ժամանակ իրեն նախագահ հռչակել՝ Փաշինյանի նման»,- «Свободная пресса»-ում հրապարակված հոդվածում գրել է Լիմոնովը: Նա նաև նշել է, որ Վենեսուելայի տնտեսական անհաջողությունների համար ևս մեղավոր են ամերիկացիները, ովքեր թույլ չեն տալիս երկրին տնտեսապես զարգանալ՝ տարբեր պատժամիջոցներ սահմանելով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԱՏՄ շտաբ-բնակարանում ասուլիսի ժամանակ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ համեմատական անցկացնելով Վենեսուելայի և Հայաստանի իրադարձությունների միջև, հարց էին ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին նա պատասխանել էր. «Ասոցացնել հնարավոր չէ, որովհետև հուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, կան զոհեր: Երկրորդ, ՀՀ-ում տեղի ունեցածը 100 տոկոսով համապատասխանում էր ՀՀ Սահմանադրությանը, իսկ այնտեղ, առաջին հայացքից, հասկանալի չէ՝ պրոցեսն ի՞նչ առնչություն ունի Սահմանադրության հետ: Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին: Ցանկացած որոշում պետք է ընդունվի ժողովրդի կողմից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
