Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ո՞ւմ վրա եք հույսներդ դրել». Երջանիկ Աբգարյան

«Ո՞ւմ վրա եք հույսներդ դրել». Երջանիկ Աբգարյան
735
Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 16:50

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բակո Սահակյանին, Վիտալ Բալասանյանին և Արցախի մյուս բարձրաստիճան ղեկավարներին.
Հայաստանը, որպես օտար երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված միակ հայկական պետություն, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավորված է անհրաժեշտության դեպքերում խառնվելու այդ հայկական մարզի՝ Արցախի և ներքին, և արտաքին գործերին: Ինչն արել է 1988-ից սկսած: Թե՞ արցախցի ռուսամոլ հակահեղափոխականներդ կարծում եք, թե այնքան եք «անկախացել», որ արդեն ժամանակն է եկել հրաժարվել Արցախի անվտանգության միակ երաշխավորից՝ Հայաստանից: Ո՞ւմ վրա եք հույսներդ դրել, Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի հետ լեզու գտնելու: Դա մի անգամ՝ անցյալ դարի 20-ականների սկզբին արդեն արել եք, որի հետևանքով հետ այդու Արցախը հայտնվեց ադրբեջանցիների ճիրանում և միայն Մայր Հայաստանի բազմակողմանի օգնության շնորհիվ էր, որ Արցախը կարողացավ փրկվել իր թշնամիներից: Սա աքսիոմա է: Մի ենթարկվեք օտար սադրիչներին և, քանի շուտ է, կապներդ խզեք դրանց հետ, այլապես դառնալու եք ռուս-ադրբեջանական հերթական խաղի զոհերը: Մի մոռացեք, որ ձեր «անկախությունը» ժամանակավոր դիվանագիտական հնարք է՝ Ադրբեջանին քաղաքական փակուղու առջև պահելու համար: Արցախն առանց Հայաստանի արդեն ապագա ունենալ չի կարող»: