«Ռոման Բաբայանը մարդ է քցել արանքը, որ կապ հաստատի Ռոբերտ Քոչարյանի հետ». Հայկ Ալումյան
![]() 1236 Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 16:20 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե այսօր հասցնեն ներկայացնել իրենց բողոքն ու ժամանակ մնա, հնարավոր է՝ Ռ. Քոչարյանը ելույթ ունենա, եթե ոչ, հաջորդ նիստին: Ալումյանը նաև ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ պատասխանելով «Գործ N Մարտի 1» ֆիլմի մասին հարցին. «Սրանից որոշ ժամանակ անց պարոն Քոչարյանին զանգել է մոսկվայաբնակ մի հայ և ասել, որ կա կինոռեժիսոր, ով ցանկանում է հարցազրույց վերցնել Մարտի 1-ի հետ կապված: Քոչարյանը հարցրել է՝ է՞լ ովքեր են խոսելու, ասել են՝ ենթադրվում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի անձինք: Քոչարյանը համաձայնել է: 2-3 օրվա մեջ օպերատորն և ռեժիսորը եղել են ՀՀ-ում, վերցրել են հարցազրույցն ու այդ ժամանակ էլ իմացել է, որ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ տալ: Հետո՝ ֆիլմը ո՞նց է ստեղծվել, մոնտաժվել, ո՞նց է դրվել շրջանառության մեջ, պրն Քոչարյանին հայտնի չէ: Ռոման Բաբայանին ոչ մի հոնորար չի տրվել, նախաձեռնությունը եղել է Բաբայանի կողմից, ընդ որում, մարդ է քցել արանքը, որ կապ հաստատի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ խնդրելու, որ նա մասնակցի ֆիլմին: Ռոման Բաբայանի հետ Քոչարյանը բացարձակապես կապ չի ունեցել, իրար ուղղակի ծանոթ են եղել ինչ-որ միջոցառման ժամանակ»: Ալումյանը չհրապարակեց, որ թե ով էր մոսկվայաբնակ հայը. «Պրն Քոչարյանին ասացի՝ արժե՞ ասենք անունը, պատասխանեց՝ չէ. նկատի ուներ՝ էդ մարդու հետ չճշտած, ցանկալի չէ անունը տալ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
