Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Արցախում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
506
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 10:05

Սույն թվականի փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Սույն թվականի փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:30-ին, (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: