«Այսպես էր 1930-ականների սկզբին քանդվում Երևանի հնագույն եկեղեցին». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես էր 1930-ականների սկզբին քանդվում Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը: Այն Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։
Չնայած նրան, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման տարեթիվը 5-րդ դարն է համարվում, սակայն քանդման ժամանակ բացվեցին ավելի վաղ ժամանակաշրջանի հեթանոսական պերճաշուք տաճարի և նրան շրջապատող հնագույն պարիսպների հիմքերը: Այսինքն, այդ նույն տեղում առնվազն 3-րդ դարից արդեն գոյություն ունեցող հեթանոսական տաճարը՝ 5-րդ դարում ուղղակի վերափոխվել էր քրիստոնեական կառույցի: Հայտնի է, որ 7-րդ և 12-րդ դարերում եկեղեցին ենթարկվել է վերանորոգումների, սակայն 1679-ի աղետալի երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման այն ավերվեց։ Երկրաշարժից հետո եկեղեցին վերակառուցվում է, որից հետո հիմնովին վերանորոգվում արդեն 19-րդ դարում։
1930-ականների սկզբին Երևանի սրտում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին բոլշևիկյան իշխանությունների կողմից բարբարոսաբար քանդվեց՝ չնայած հայ մտավորականության կողմից բարձրացված բողոքի մեծ ալիքի, և նրա տեղում կառուցվեց ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքը»։

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
59224.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
33723.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
34423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
173520.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
140319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
71818.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
149118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
66917.09.2026, 21:36