«Հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանները». Լապշին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող հրեական գերեզմանոց, որի կողքին ադրբեջանական գերեզմաններ են եղել:
«Այսօր Հայաստանում, Եղեգիս գյուղում պահպանվել է միայն մեկ հին հրեական գերեզմանոց: Այն գտնելն այդքան էլ հեշտ չէ, գտնվում է գյուղի ծայրամասում, գետի մյուս ափին, որի վրա գտնվող կամուրջը բաժանում է հրեական գերեզմանոցը... ադրբեջանականից»,- գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»:
Լապշինը նշել է, որ սովետական տարիներին այդտեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից հեռացել են Հայաստանից, ինչպես հայերը՝ Ադրբեջանից:
«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմաններին, ոչ մի ավերված գերեզման, ոչ մի գրաֆիտի կամ վանդալիզմ»,- նշել է Լապշինը: Նա նաև գրել է, որ հայտնի չէ, թե ինչպես են հրեաներն այդտեղ հայտնվել և ինչի արդյունքում են հեռացել այդ վայրից:

ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
4021:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
4921:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
4621:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
5920:48
«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
7119:12
Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
17419:06
Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
8318:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
7618:00