«Հայաստանը ռուսական զենք է գնում Ղարաբաղում սպառնալիքի պատճառով». Независимая газета

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այդ ուղղությամբ երկու երկրների միջև նոր համաձայնագրերի ձեռքբերման մասին:
Հոդվածում, մասնավորապես, խոսվում է անցած շաբաթ Մոսկվայում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման, ինչպես նաև Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչների սպասվելիք մատակարարման մասին:
«Վերջին շրջանում Հայաստանը ձգտում է որակապես և քանակապես մեծացնել իր զինված ուժերի ավիացիոն բաղադրիչը, ինչպես նաև ակտիվացնում է նորագույն սպառազինության ձեռքբերումը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի շուրջ պայթյունավտանգ իրավիճակին, որին ներգրավված են Երևանն ու Բաքուն»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ ռուսական բարձր տեխնոլոգիական ռազմատեխնիկայի ձեռքբերումը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում կայացել է ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը:

«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
3423:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
4123:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
4922:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
6822:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
5422:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
5721:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
6320:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
17520:12