«Հայաստանին չվստահելու հիմքեր չկան». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
![]() 930 Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 12:20 ՌԴ ԱԳՆ՝ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը մեկնաբանել է Եվրոմիության նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի և Բելառուսի մասնակցությունը: «Ըմբռնումով ենք մոտենում մեր հայ և բելառուսցի գործընկերների հետաքրքրությանն այդ ծրագրին, որը նրանք դիտարկում են իբրև Եվրոմիության հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն, այդ թվում՝ իրենց տնտեսությունների կայուն զարգացում: Հայաստանն ու Բելառուսը մեր հուսալի դաշնակիցներն են, և նրանց չվստահելու հիմքեր չկան»,- ասել է նա «Комсомольской Правда»-ի հետ զրույցում: Ընդ որում, Կելինը նշել է, որ Ռուսաստանում մտահոգություն կա՝ կապված «Արևելյան գործընկերության» հետ, որը, նրա խոսքով, տանում է դեպի «տարանջատում» և «առաջատար-կատարող» սկզբունքով հարաբերությունների ստեղծում: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն աշխատում է «Արևելյան գործընկերության» շտկման վրա, և այդ հարցում նրան օգնում են Հայաստանն ու Բելառուսը: «Արևելյան գործընկերությունը» («Eastern Partnership») Եվրոմիության ծրագիրն է, որի նպատակը նախկին ԽՍՀՄ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ինտեգրացիոն կապերի զարգացումն է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
