«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 1261 Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 16:00 Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու կոչ արել «չսրել իրավիճակն ու նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար»: «Մի կողմից, Փաշինյանը խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից, փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով Ադրբեջանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության համար: Եվ որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի կարգավորման օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքուն պնդում է, որ մինչ այս ՀՀ ղեկավարության հնչեցրած հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի կարգավորմանը: Երեկ վարչապետն ԱԺ-ում խոսել էր բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա, մասնավորապես, հայտարարել էր պատերազմին Ադրբեջանի պատրաստ լինելու մասին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
