Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
![]() 1522 Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 16:00 Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հաղորդում է «Белта»-ն: «ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար և շուտափույթ լուծում է պահանջում»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը: Նա հիշեցրել է, որ Աստանայում և Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել են պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը: «Հաշվի առնելով այն, որ անցած տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, ապա ձևավորվեց կառավարությունը, ՀՀ վարչապետը հնարավորություն չունեցավ հանդիպել Բելառուսի թեկնածուի հետ: Այդ շրջանն ավարտվել է, այդ իսկ պատճառով ակնկալում ենք, որ հայկական կողմը կնշի այդ հանդիպման ժամկետները»,- ասել է Բելառուսի ԱԳՆ խոսնակը: «Չէ՞ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարող ես ամրագրել, եթե նույնիսկ դրանից կրկին օգտվելու որևէ հնարավորություն չունես»,- հավելել է նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
