«Հայաստանը Սիրիայի պատճառով կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունից». Независимая газета
![]() 1647 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 12:45 Մեկնաբանելով Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, «Независимая газета» պարբերականը գրում է, որ Վաշինգթոնը կարող է զրկել Հայաստանին ներքաղաքական բարեփոխումների իրականցման համար տրամադրվող աջակցությունից: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ չնայած Հայաստանի ներսում տարբեր կարծիքներին և ԱՄՆ-ի արձագանքի հետ կապված մտավախություններին, պաշտոնական Երևանն այնդուհանդերձ որոշել է կատարել Սիրիա առաքելություն ուղարկելու հետ կապված Մոսկվային տված խոստումը: «Այդ որոշմանը դեմ արտահայտվողներն ակնարկում են, որ կառավարությունն այժմ հույս չպետք է ունենա, որ օվկիանոսից այն կողմ ֆինանսական աջակցություն կստանա՝ բարեփոխումներն իրականացնելու համար: Այդպիսով, միակ հույսը ԵՄ-ն է, որի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը խոստացել են օգնել հետհեղափոխական Հայաստանին»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ «այս պայմաններում Հայաստանը գործ ունի երկակի ստանդարտների հետ. ԱՄՆ-ին աջակցելու համար Աֆղանստան 100 բժիշկներ և սակրավորներ ուղարկելը լավ է և գովելի, իսկ 100 բժիշկներ և սակրավորներ Սիրիա ուղարկելը՝ հանցագործություն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
