Պուտինն ու Լուկաշենկոն 3 օր բանակցել են, սակայն գլխավոր հարցը չեն քննարկել. ռուսական մամուլ
![]() 972 Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 17:05 Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել են բանակցությունները, որոնք մեկնարկել էին Սոչիում փետրվարի 13-ին, գրում է ТАСС-ը: 3 օր բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները երկկողմ համագործակցության տարբեր հարցեր են քննարկել՝ հասցնելով դահուկ քշել և հոկեյ խաղալ: Գործակալությունը նշում է, որ եռօրյա բանակցությունների ընթացքում հարկային մանևրի հարցն այդպես էլ չի քննարկվել՝ չնայած նրան, որ այդ հարցով Մինսկի դժգոհությունները դեկտեմբերի 25-ին և 29-ին կայացած նախատոնական հանդիպումների պատճառ դարձան: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ քննարկվել են հումանիտար և սոցիալական ոլորտի թեմաները, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում նաև պետությունների ղեկավարների փոփոխությունից հետո: Լուկաշենկոն խոստովանել էր, որ իրեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտահոգում է միութենական պետության ճակատագիրը պաշտոններից իրենց հեռանալուց հետո: «Մենք բացահայտ ասել ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ պահի հեռանալու ենք»,- ասել էր Լուկաշենկոն: Միևնույն ժամանակ, գործակալության խոսքով, Վլադիմիր Պուտինը չէր մոռացել մեկ այլ կարևոր՝ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման մասին: «Փետրվարի 14-ին Պուտինը հատուկ ուշադրություն հատկացրեց միջազգային մեկ այլ իրադարձության. այդ օրը Սոչի ժամանեցին Իրանի և Թուրքիայի նախագահները՝ Սիրիայի ճգնաժամի քննարկման համար: ՌԴ նախագահը չմոռացավ նաև իր բելառուսցի հյուրի մասին, ում երեկոյան հրավիրեց միանալու Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ ոչ ֆորմալ հանդիպմանը»,- նշում է գործակալությունը: Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն այդ օրը շարունակել են բանակցությունները, սակայն դրանք անցկացվել են փակ դռների հետևում: «Բացի հարկային մանևրից բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք մեզանից բացի ոչ ոք չի կարող լուծել, և մենք դա կանենք: Միայն մանևրով չեն ապրում մարդիկ»,- լրագրողներին ժպիտով ասել է Լուկաշենկոն: Փետրվարի 15-ին կողմերն ավարտել են բանակցությունները և նշել կրթության, գիտության և սպորտի ոլորտում համագործակցության կարևորությունը: Լուկաշենկոն հատուկ ուշադրություն է դարձրել սպորտի հարցերին: Եռօրյա բանակցությունների ավարտին երկու երկրների նախագահները հոկեյ են խաղացել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
